Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days, 15 August | Event in Yerevan | AllEvents

Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

Highlights

Fri, 15 Aug, 2025 at 05:00 am

Hamshen Tour - Համշեն Տուր

Advertisement

Date & Location

Fri, 15 Aug, 2025 at 05:00 am - Sun, 17 Aug, 2025 at 11:45 pm (AMT)

Hamshen Tour - Համշեն Տուր

Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days
🇺🇸👇🇷🇺
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ
Աղթամար, Վան, Կարս, Անի, Բայազետ, Բերկրի, Մուշ*

Մեկնումը՝ 15-17.08 և ամեն ուրբաթ | 89.000Դ | 093 55 14 85

📍 Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը, մի շարք այլ պատմական վայրեր։ Բացի այս ամենը, խմբի ցանկության դեպքում հնարավոր է ուղևորությանը հավելել Մուշը՝ տեսնելու Հին հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, Մշո դաշտը, Արածանի գետը, Սուլուխի կամուրջը, Բասենն ու Սարիղամիշը։ Երեք հիասքանչ օր ու նույնքան հիասքանչ բացահայտումներ՝ Համշեն տուրի յուրահատուկ մատուցմամբ։

Համշեն տուրի առավելությունները՝

- Վերջին տարիների ընդգծված առաջատարը մասնակիցների թվով և երթուղիների բազմազանությամբ,

- 10 տարի ոլորտում և մինչև այժմ ոլորտի միակ տուրօպերատորը, որը մեծամասամբ կենտրոնացած է Արևմտյան Հայաստան ուղղության վրա,
- Տարածքի լավագույն հյուրանոցներն ու ռեստորանները, ամենաթարմ ավտոպարկը,

- Մանրամասն ներկայացված ծրագիր և որ ամենակարևորն է՝ դրա ամբողջական իրականացում,

- Եվ ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ գիդեր (պատմաբան-թուրքագետներ), որոնք բոլորը տիրապետում են տեղի լեզվին և երկար տարիներ մասնագիտացած են այս ոլորտում,

- Երկու մեքենա, երկու վարորդ։

🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝

🟢 ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

▪ Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

▪ Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ

▪ Արաքս գետ և անցում Իգդիրով

▪ Արարատ լեռան լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից

▪ Բայազետի բերդ (կախված ժամային գրաֆիկից)

ընթրիք՝ Բայազետ

գիշերակաց՝ Բայազետ:

✔ Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ։ Մեր առաջին կանգառն է Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Ծովակնից հետո ուղի կբռնենք դեպի հրաշագեղ Անի: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած հոյակերտ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ․ տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Անին լիարժեք վայելելուց հետո հաջորդիվ կանգ կառնենք Մայր Արաքսի ափին՝ գետին մոտենալու հնարավորությամբ: Կանցնենք նաև Մասիս լեռան լանջերով, որը երազանքի է նման և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ» կողմից: Տպավորիչ օրը երաշխավորված է։

🟢 ՕՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

▪ Բերկրիի ջրվեժ

▪ Մհերի դուռ և Ագռավաքար

▪ Վանա կատուներ

▪ Վան. Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան

▪ Աղթամար կղզի. Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ

ընթրիք՝ Վանա տառեխ Վանա լճի ափին

գիշերակաց՝ Բայազետ կամ Մուշ*:

✔ Երկրորդ օրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, սակայն պետք է հետևել Բերկրի գետի արագահոս ջրերին, որոնք շուտով միախառնվելու են Վանա լճին, որի ափերով հասնում ենք Վան քաղաք․ Ագռավաքարն ու Մհերի դուռն են մեզ սպասում, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու Վանի երեքհազարամյա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Եվ ահա ժամն է նավարկելու դեպի հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ամբողջ շքեղությունն է ցուցադրում Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի պատմությունը, տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են: Շատերի երազանքն է Վանա լճում լողալը, ինչը մեզ հետ իրական է դառնում: Այս ամենից հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հենց Վանա լճի ափին: Հեքիաթային․․․

🟢 ՕՐ 3 | ՔԱՂՑՐ ՄՈւՇՆ* Ու ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ

նախաճաշ հյուրանոցում

▪ Մուշ. Հայկական թաղ, Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ*

▪ Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ*

▪ Սարիղամիշի անտառներ*

* Մուշ, Բասեն և Սարիղամիշ ուղղությունները խմբի համաձայնության դեպքում կարող են ավելանալ ծրագրին հավելավճարով

ճաշ Կարսում

▪ Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

✔ Խմբի համաձայնության դեպքում՝ երրորդ օրը կարող ենք սկսել Մուշից։ Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն կարող է դառնալ: Նախաճաշից հետո մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Այնուհետև, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետին, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո դաշտից դեպի Բասեն՝ անցնելով Վարդոյով և Խնուսով: Եվ մեր դիմաց կրկին Մայր Արաքսն է, ինչպես նաև խենթանալու աստիճան գեղեցիկ ճարտարապետությամբ Հովվի կամուրջը: Այնուհետև մեր ճանապարհը կանցնի Սարիղամիշի մշտադալար անտառների միջով։ Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է Կարսի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սբ Առաքելոց եկեղեցին: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում: Կարսից կրկին վերադարձ Երևան՝ անմոռանալի հույզերով և տպավորություններով։

---------------------------------------------

💳 Գինը՝ 89․000 դրամ, որը ներառում է՝

✔ 3+/ աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),

✔ բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter/VW Crafter)

✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)

✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)

✔ տեսարժան վայրերի ԲՈԼՈՐ մուտքավճարները

✔ Վանում նավարկության վճարը:

❌ Գինը ՉԻ ներառում՝

- Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)։

⏰ Մեկնումը՝ 5:00, Թումանյան 8 հասցեից:

🇺🇸 https://bit.ly/3QDK7xI
🇷🇺 https://bit.ly/3OnKvio

---------------------------------------------

💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

🏠 Թումանյան 8, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour


You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Just a heads up!

We have gathered all the information for you in one convenient spot, but please keep in mind that these are subject to change. We do our best to keep everything updated, but something might be out of sync. For the latest updates, always check the official event details by clicking the "Find Tickets" button.

Reserve your spot
Advertisement
Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days, 15 August | Event in Yerevan | AllEvents
Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days
Fri, 15 Aug, 2025 at 05:00 am